ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ դիմումը

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ դիմումը
03.10.2019 | 13:58

ՍԴ աշխատակազմը տեղեկացնում է. «Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019-ի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ